Չինաստան

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Լուկաշենկոյին

2 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Լուկաշենկոյին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը:

Սի Ծինփինը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Մինսկը և Պեկինը զարգացնում են բազմակողմ ռազմավարական գործընկերություն։

«Մեր հարաբերությունները դիմացել են միջազգային անկայունության բոլոր փորձություններին, և մեր բարեկամությունը միայն ամրապնդվում է։ Մեր համագործակցությունը բազմակողմանի է, համընթաց քայլում է ժամանակի հետ և անընդհատ նոր արդյունքներ է տալիս։ Չին-բելառուսական հարաբերությունները հասնել են պատմական գագաթնակետի: Մենք նաև մշտական ​​սերտ կապի մեջ ենք միջազգային հարաբերություններում», - ասել է Չինաստանի ղեկավարը։

Բելառուսի նախագահը, որը Չինաստանում է աշխատանքային այցով, նշել է, որ շատ է արժեքավոր է համարում հարաբերությունների այդքան դրական գնահատումը։

«Դա այն է, ինչի մասին մենք ձեզ հետ խոսել ենք, և, գուցե, որոշ չափով երազել ենք Բելառուսի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև այս գլոբալ համագործակցության նախօրեին», - ասել է Լուկաշենկոն Սի Ծինփինի հետ հանդիպմանը։

Այնուհետև Չինաստանի և Բելառուսի ղեկավարները  կշարունակեն շփումն ավանդական ընտանեկան ընթրիքի շուրջ։ Գործակալությունը նշում է, որ այդ ձևաչափը շատ հեռու է դիվանագիտական ​​արարողակարգի շրջանակներից և նախագահների միջև առանձնահատուկ անձնական վստահության նշանն է։

Լուկաշենկոն Պեկին է մեկնել Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում