Միացյալ Նահանգներ

Թրամփն ակնկալում է Լուկաշենկոյի մասնակցությունը Խաղաղության խորհրդի հաջորդ նիստին

1 րոպեի ընթերցում

Թրամփն ակնկալում է Լուկաշենկոյի մասնակցությունը Խաղաղության խորհրդի հաջորդ նիստին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երախտագիտություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին քաղբանտարկյալներին ներում շնորհելու համար և հայտարարել, որ անհամբեր սպասում է նրա մասնակցությանը Խաղաղության խորհրդի հաջորդ նիստին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Անցյալ շաբաթ Բելառուսի հարցերով իմ հատուկ բանագնաց Ջոն Քոուլը մեծարգո նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո հասավ ևս 250 քաղբանտարկյալի ազատ արձակման։ Այսպիսով, բանտարկյալների ընդհանուր թիվը,  որոնք մեծահոգաբար ազատ են արձակվել նախագահ Լուկաշենկոյի կողմից, անցյալ տարվա մայիսից ի վեր զգալիորեն գերազանցել է 500-ը», - գրել է ԱՄՆ նախագահը։

Նա երախտագիտություն է հայտնել Լուկաշենկոյին՝ հավելելով. «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը Խաղաղության խորհրդի հաջորդ նիստում»։

Ինչպես մարտի 19-ին հաղորդել է ԲելՏԱ գործակալությունը՝ վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը, Լուկաշենկոն ներում է շնորհել 250 դատապարտյալի՝ հիմնվելով մարդասիրության սկզբունքի վրա:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում