Ռուսաստան

Պուտինն ու Լուաշենկոն հանդիպում են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Պուտինն ու Լուաշենկոն հանդիպում են անցկացրել

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են Մոսկվայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ հանդիպումն անցկացվել է Ռուսաստանի նախագահի մերձքաղաքային նստավայր Նովո-Օգարյովոյում։

Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ համագործակցությունը և անդրադարձել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների։

Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցությանն ինչպես տնտեսության, այնպես էլ տարբեր այլ ոլորտներում։

Մոսկվա այցելած Բելառուսի նախագահն ավելի վաղ հանդիպել էր Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում