Աշխարհ

Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա

1 րոպեի ընթերցում

Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Չինաստան այցն ավարտելուց հետո մեկնել է Ինդոնեզիա, հանդիպել երկրի կառավարության անդամների հետ՝ համատեղ ներդրումային ծրագրերի քննարկման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը:

Ինդոնեզիայի ներդրումների նախարար Ռոսան Պերկասա Ռուսլանին նշել է, որ նախագահը հրահանգել է ամրապնդել և զարգացնել Բելառուսի հետ հարաբերությունները հնարավոր բոլոր ոլորտներում:

Նաև նախատեսվում է Լուկաշենկոյի հանդիպումը Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի հետ:

Արևելյան և Հարավարևելյան Ասիա այցերի միջոցով Բելառուսի նախագահը նպատակ ունի ընդլայնել տարածաշրջանի պետությունների հետ առևտրային, ներդրումային և տնտեսական կապերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում