Միացյալ Նահանգներ

Լուկաշենկոն Մինսկում ընդունել է Թրամփի բանագնացին

1 րոպեի ընթերցում

Լուկաշենկոն Մինսկում ընդունել է Թրամփի բանագնացին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պատվիրակության հետ՝ Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին  հաղորդել է ԲելՏԱ-ի թղթակիցը։

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ցանկացած հարց՝ շեշտելով, որ կողմերն արդեն բավական մեծ թվով համաձայնություններ ունեն տնտեսական ոլորտի վերաբերյալ

Իր հերթին, Ջոն Քոուլը փոխանցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ողջույնը։

«Նա ամեն կերպ աջակցում է այն ամենին, ինչ մենք անում ենք», - ասել է նա։

Քոուլը նաև նշել է, որ ԱՄՆ-ն լսել է Լուկաշենկոյի վերջին հայտարարությունը բանկում սառեցված ակտիվների ապասառեցման և վերադարձի անհրաժեշտության մասին։ ԱՄՆ բանագնացի խոսքով՝ այժմ Վաշինգտոնը դիմել է բանկին այդ հարցով և մշակում է համապատասխան մեխանիզմ։

Սեպտեմբերի 11-ին Լուկաշենկոն հայտնել էր, որ ամերիկյան Սիթիբանկում սառեցվել է 40 միլիոն դոլար, որը Բելառուսի հետ համագործակցող ընկերությունը վճարել է, սակայն այդ գումարը մնացել է բանկում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում