Միացյալ Նահանգներ

Քննարկվում է Թրամփի և Լուկաշենկոյի հնարավոր հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Քննարկվում է Թրամփի և Լուկաշենկոյի հնարավոր հանդիպումը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը քննարկման փուլում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը՝ պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին:

«Դիտարկվում է Թրամփի հետ հնարավոր հանդիպումը: Նախագահն ուրախ կլինի ԱՄՆ նախագահի հետ քննարկել միջազգային օրակարգի հարցերը և երկկողմ հարաբերությունները», - ասել է Էյսմոնտը:

Ավելի վաղ The Associated Press գործակալությունը հաղորդել էր, որ Թրամփի վարչակազմը հայտարարել է Բելառուսի ֆինանսական և կալիումական աղերի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների մեղմացման մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում