Ուկրաինայում մալայզիական օդանավի վթարի շուրջ առաջին արձագանքները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայում ռազմական գործողությունների անցկացման հատվածներում կարող են փակվել օդային միջանցքները քաղաքացիական ավիացիայի համար։ Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական «Ինտերֆաքս»-ը, լրատվական գործակալության աղբյուրը նշել է, որ ներկայումս մանրամասն քննարկվում է այդ հարցը։

Ըստ որոշ տեղեկությունների, ինքնաթիռը թռիչք է կատարել 10 կմ-ից ավելի բարձրությամբ, այնինչ Ուկրաինան թռիչքների առավելագույն բարձրություն է սահմանել է 10 կմ-ն։ Malaysia Airlines ընկերությունն էլ այդ ընթացքում հաստատել է, որ թռիչքի ժամանակ Ուկրաինայից հաղորդագրություն է ստացել, թե դիսպետչերները կորցրել են «Բոինգ 777»-ի հետ կապը։ Նրանք նաև հաստատել են, որ ինքնաթիռում եղել են 280 ուղևորներ և անձնակազմի 15 անդամներ։ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը պահանջել է արագ հետաքննություն անցկացնել Ուկրաինայում կատարվածի առնչությամբ։ Այդ մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ժոզե Բառոզուն։ Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ փորձագետները դեռևս խուսափում են որոշակի եզրակացություններ անել` սպասելով նախաքննության արդյունքներին։

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում