Արամ Աթեշյանը մասնակցել է Դիրաբեքիրի հայկական եկեղեցում անցկացվող ամենամյա պատարագին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հունիսի 29-ին մասնակցել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում կազմակերպված պատարագին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը: Ամեն տարի մեկ անգամ կազմակերպվող պատարագին այս անգամ ներկա են գտնվել շուրջ 200 հայեր Թուրքիայի տարբեր քաղաքներից` գլխավորապես Ստամբուլից: Վաղ առավոտյան ժամերից եկեղեցի եկող հայերը սկսել են մոմ վառել և աղոթել: Պատարագին մասնակցելու եկած Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը, նախքան կրոնական ծիսակատարությանը մասնակցելը, պատասխանել է լրագրողների հարցերին:

Հիշեցնելով, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին ամենամեծն է Մերձավոր Արևելքում, Աթեշյանը հայտնել է, որ պատարագը տեղի է ունենում ամեն տարի և դրան մասնակցում են Դիարբեքիրից աքսորված հայկական ընտանիքների երեխաները: Տեղեկացնելով, որ ավարտվել է եկեղեցու վերանորոգման և վերականգման աշխատանքների 95 տոկոսը` Աթեշյանը այդուհանդերձ նշել է, որ եկեղեցին վերանորոգումից մնացած որոշ աշխատանքներ և պարտքեր դեռևս ունի: Փոխանորդն ընդգծել է, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին համաշխարհային ժառանգություն է, և անհրաժեշտ է, որպեսզի մշակույթի նախարարությունը իր աջակցությունը ցուցաբերի:

Լրագրողներից մեկը Աթեշյանին հարցրել է, թե արդյոք պատարագի ժամանակ աղոթք կլինի թուրք-քրդական հաշտեցման գործընթացի համար, ինչին ի պատասխան փոխանորդն ասել է. «Մեր ցանկացած պատարագի ժամանակ այդ աղոթքն անում ենք: Այս գործընթացը միայն թուրք և քուրդ ժողովրդինը չէ, այս երկրում բնակվող բոլոր մարդկանցն է: Մեկի վիշտը բոլորիս վիշտն է: Մեկի ցավը բոլորիս ցավն է»,- ասել է Աթեշանը` հավելելով, սակայն, որ թուրք-քրդական հաշտեցման գործընթացն ուղղակիրորեն հայերին չի առնչվում: Նա նշել է, որ հայերը ևս ունեն խնդիրներ, որոնց լուծման համար մեծ ջանքեր են գործադրում:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո