Տարածաշրջանային

Վրաստանը չի մասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նիստին

1 րոպեի ընթերցում

Վրաստանը չի մասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նիստին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական կողմը ներկայացված չի լինի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում Հարավային Կովկասի «3+3» հարթակի շրջանակներում կայանալիք բանակցություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

«Ոչ, մենք չենք մասնակցի։ Վրաստանը վաղուց հայտարարել է, որ չի գործում նշված ձևաչափով», - ասել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայության աշխատակիցը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը:  

«3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Երկրորդ նիստին ևս Վրաստանը չի մասնակցել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում