Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

1 րոպեի ընթերցում

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թեհրանում իր աշխատանքը վերսկսել է Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունը։ Դեսպանատան վերաբացումը տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի իշխանությունների միջև բանակցությունների արդյունքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Իրանի կառավարության խոսնակը հայտնել է, որ Ադրբեջանի դեսպանատան վերաբացումը հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ արդյունքներին նպատակաուղղված դիվանագիտության, ինչպես նաև Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի և Արտաքին գործերի նախարարության կողմից շարունակվող հետագա աշխատանքի արդյունքն է։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Իրանը համապատասխան միջոցներ է ձեռնարկել՝ ապահովելու դեսպանատան նոր շենքի անվտանգությունը։ 

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել էր գործունեությունը 2023 թ․ հունվարին տեղի ունեցած զինված հարձակումից հետո։ Այդ ժամանակ զոհվել էր դեսպանատան անվտանգության մեկ աշխատակից, երկուսը վիրավորվել էին:

Հետաքննությունը պարզել էր, որ հարձակվողը, որը դեպքի վայրում ձերբակալվել էր, գործել է անձնական և ընտանեկան խնդիրների հետ կապված դրդապատճառներով։ Ադրբեջանը հարձակումը որակել էր որպես ահաբեկչություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում