Տարածաշրջանային

Իրանի Գերագույն առաջնորդը հրամանագրով Փեզեշքիանին հաստատել է երկրի նախագահի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Իրանի Գերագույն առաջնորդը հրամանագրով Փեզեշքիանին հաստատել է երկրի նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հրամանագիր է ստորագրել Մասուդ Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում հաստատելու վերաբերյալ:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝  այդ առթիվ տեղի ունեցած արարողության հեռարձակումն իրականացրել է IRIB հեռուստաալիքը։

Թեհրանում կայացած միջոցառմանը ներկա են եղել Իրանի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ու հոգևորականներ։ 

Արարողությունը սկսվել է ներքին գործերի նախարարության ղեկավար Ահմադ Վահիդիի զեկույցով՝ տեղի ունեցած նախագահական ընտրությունների մանրամասների վերաբերյալ։ Հրամանագրի տեքստն ընթերցել է Խամենեիի գրասենյակի ղեկավարը։ Իրանի Գերագույն առաջնորդը հրամանագրի բնօրինակը հանձնել է անձամբ Փեզեշքիանին։ Նոր նախագահը երախտագիտության խոսք է հղել ժողովրդին և համախմբվածության և միասնության կոչ արել։

Ընտրված նախագահի հաստատման արարողությունը նախորդում է երդմնակալությանը, որը տեղի կունենա հուլիսի 30-ին Մեջլիսի շենքում (միապալատ խորհրդարան):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում