Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

1 րոպեի ընթերցում

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստան-Իրան և Իրան-Չինաստան բեռնարկղային գնացքները վերսկսել են երթևեկությունը Թեհրանից հարավ գտնվող Իսլամշահր քաղաքում գտնվող Ափրին չոր նավահանգստով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ IRNA-ն տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության  երկաթուղու ղեկավար Միադ Սալեհին հուլիսի 21-ին ելույթ է ունեցել շարժման վերսկսման արարողության ժամանակ:

Նա Իրանը բնութագրել է որպես Չինաստանից դեպի Եվրամիություն բեռների տեղափոխման արագ և անվտանգ ուղի:

Բացման արարողության ժամանակ շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը:

Սալեհին ասել է, որ բեռնարկղային գնացքները Չինաստան կուղևորվեն բարեկամ և հարևան երկրների՝ Ղազախստանի և Թուրքմենստանի տարածքով։

Չինական բեռնարկղային գնացքը Իրան է մեկնել մոտ 10 օր առաջ, ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում