Օրենքի խախտմամբ փակցված քարոզչապաստառները հեռացվում են Գյումրիի բնակելի շենքերի վրայից

2 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկել են ընտրական օրենսգրքի խախտմամբ տեղադրված նախընտրական քարոզչապաստառների և տպագիր նյութերի հեռացման աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքական ուժերի կողմից թույլ տրված խախտումներն արձանագրվել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) շրջայցերի արդյունքում: Հանձնաժողովների համապատասխան որոշումների հիման վրա պաշտոնական գրություն է ուղարկվել Գյումրիի համայնքապետարան:

Համայնքապետարանից տեղեկացնում են, որ պաստառների հեռացման գործընթացը մեկնարկել է Մուշ և Անի թաղամասերի բազմաբնակարան շենքերից:

ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական նյութեր կարող են տեղադրվել միայն արտաքին պատերին առկա վճարովի գովազդային վահանակների վրա: Օրենքն ուղղակիորեն արգելում է քարոզչապաստառների տեղադրումը հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի և առևտրի օբյեկտների, վերելակների, հասարակական տրանսպորտի և տաքսիների վրա կամ դրանց ներսում:

Նույն հոդվածի համաձայն՝ սահմանված կարգի խախտմամբ տեղադրված նյութերը համապատասխան ԸԸՀ որոշման հիման վրա պարտավոր է հեռացնել համայնքի ղեկավարը՝ ոստիկանության աջակցությամբ, ինչը համայնքի ղեկավարի համար պատվիրակված լիազորություն է: Տեղական ինքնակառավարման մարմինը կոչված է ապահովելու հավասար պայմաններ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար:

Գյումրիի համայնքապետարանից վստահեցնում են, որ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և կիրականացվեն քաղաքի ողջ տարածքում: ՏԻՄ-ը հորդորում է ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին՝ քարոզչական պաստառներն ու տպագիր նյութերը տեղադրել բացառապես դրա համար օրենքով նախատեսված վայրերում (հատուկ առանձնացված վահանակներ, վճարովի գովազդային վահանակներ և ընտրական շտաբներ):

Հայերեն

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի