Շիրակի մարզում 2026 թվականի համար հաստատվել է 12 սուբվենցիոն ծրագիր՝ 80 ենթածրագրով՝ 5,95 մլրդ դրամ ընդհանուր արժեքով

3 րոպեի ընթերցում

ՀՀ Շիրակի մարզի համայնքների կողմից ներկայացված սուբվենցիոն հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է 12 սուբվենցիոն ծրագիր՝ 80 ենթածրագրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 5,95 մլրդ դրամ, որից Կառավարության համամասնությունը 2,67 մլրդ դրամ է։

Գյումրի համայնքում կիրականացվի 21 փողոցի հիմնանորոգման խոշոր ծրագիր, որի ընդհանուր արժեքը կազմում է 3,06 մլրդ դրամ, իսկ Կառավարության մասնաբաժինը՝ 1,22 մլրդ դրամ:  

Արթիկ համայնքում նախատեսվում է կառուցել Սպանդարյան, Սարալանջ, Գետափ, Լուսակերտ, Գեղանիստ և Մեղրաշեն բնակավայրերի ոռոգման համակարգերը: Ծրագրի արժեքը 486,6 մլն դրամ է, որից պետության աջակցությունը կազմում է 316,3 մլն դրամ։

Անի համայնքում կիրականացվի Ձիթհանքով, Լանջիկ, Սառնաղբյուր բնակավայրերի ներբնակավայրային փողոցների և դեպի Սառնաղբյուր ու Շիրակավան բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատում: Այս ծրագրի բյուջեն 1,1 մլրդ դրամ է, իսկ Կառավարության համամասնությունը՝ 440,9 մլն դրամ։

Աշոցք համայնքում հաստատվել է չորս սուբվենցիոն ծրագիր: Աշոցք բնակավայրի երեք բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգման համար կծախսվի 109,7 մլն դրամ: Աշոցք, Թորոսգյուղ, Վարդաղբյուր և Կարմրավան բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքների արժեքը կազմում է 278,9 մլն դրամ, որից պետական աջակցությունը 125,5 մլն դրամ է: Թավշուտ, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Զույգաղբյուր, Արփենի և Սալուտ բնակավայրերի փողոցները կսալարկվեն տուֆ քարով, ինչի համար կհատկացվի 231 մլն դրամ, որից 150 մլն դրամը կտրամադրի Կառավարությունը: Բացի այդ, համայնքի 17 բնակավայրերում կկառուցվի արտաքին լուսավորության համակարգ՝ 172,7 մլն դրամ ընդհանուր արժեքով, որից Կառավարության համամասնությունը 95 մլն դրամ է։

Ամասիա համայնքում ևս նախատեսվում են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր: Ամասիա բնակավայրի 19-րդ փողոցի և Գտաշեն-Կամխուտ ճանապարհի 350 մետր հատվածի ասֆալտապատման ծրագրի արժեքը կազմում է 173,8 մլն դրամ, որից Կառավարության մասնաբաժինը 86,9 մլն դրամ է։ Բնակավայրերում կկառուցվի փողոցային լուսավորության ցանց՝ 106 մլն դրամով, որից պետության մասնաբաժինը 58,3 մլն դրամ է: Գազաֆիկացման աշխատանքներ կիրականացվեն Գտաշեն բնակավայրում, ինչպես նաև Հովտուն և Արեգնադեմ բնակավայրերու: Խմելու ջրի ներքին ցանցի կառուցում և ջրաղբյուրի հիմնանորոգում կիրականացվի Արդենիս, Գառնառիճ և Հովտուն բնակավայրերում, ինչի ընդհանուր արժեքը կազմում է 65,5 մլն դրամ, որից պետության համամասնությունը 40,4 մլն դրամ է։

Հայերեն

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ