Ախուրյան համայնքում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի պաշտպանների հիշատակին

1 րոպեի ընթերցում

Երկրապահի օրվա կապակցությամբ մայիսի 8-ին Ախուրյան համայնքի բոլոր բնակավայրերում տեղի են ունեցել հիշատակի միջոցառումներ։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել այն հերոսների հուշարձաններին, ովքեր անձնուրաց պայքարել են հանուն հայրենիքի պաշտպանության և հաղթանակների։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ախուրյանի համայնքապետարանից, արարողությունների ընթացքում համայնքի ղեկավարության, երկրապահ կամավորների և բնակիչների մասնակցությամբ հարգանքի տուրք է մատուցվել մայիսյան հաղթանակների խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների մոտ։ Մասնակիցներն այցելել են նաև պանթեոն, որտեղ խնկարկել են հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց անմահ հիշատակին՝ աղոթք բարձրացնելով նրանց հոգիների խաղաղության համար։

Ներկաները ևս մեկ անգամ արժևորել են հայ զինվորի, երկրապահի և ազատամարտիկի դերն ու նվիրումը հայրենիքի պաշտպանության սուրբ գործում։

Հայերեն

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

ՀԷՑ–ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է վճարել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավելի հարկեր և տուրքեր

Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Հայաստանի մի շարք շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ