Ախուրյանում մեծ շուքով նշվել է Սուրբ Զատիկը

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, նշվել է առանձնակի հանդիսավորությամբ։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ վերջին տարիներին համայնքում ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ տոնածիսական օրերը նշվում են համայնքային մեծ միջոցառումներով՝ ապահովելով բնակիչների ակտիվ մասնակցությունն ու համախմբվածությունը։

Ախուրյանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագից հետո  եկեղեցու հարակից տարածքում Ախուրյանի համայնքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է տոնական միջոցառում: Միջոցառման ընթացքում ախուրյանցիներին և համայնքի հյուրերին սպասվում էր հագեցած մշակութային ծրագիր՝ ազգային երգ ու պարով:

Տոնական միջոցառումն ուղեկցվել է Զատկին բնորոշ ավանդական հյուրասիրությամբ, ինչը հնարավորություն է տվել ներկաներին ոչ միայն վայելել մշակութային ծրագիրը, այլև հաղորդակից դառնալ հոգևոր տոնի խորհրդին։ Շնորհավորելով համայնքի բնակիչներին՝ Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը իր խոսքում ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը համայնքի զարգացման և միասնականության գործում:

«Սիրելի՛ ախուրյանցիներ, շնորհավորում եմ բոլորիդ ՍուրբԶատիկի՝ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ։ Թող Հարության լույսը ձեր ընտանիքներ բերի հավատ, խաղաղություն և բարօրություն։ Մեր համայնքի ուժը դուք եք, և մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին՝ ստեղծելով միասնական, ջերմ ու զարգացող Ախուրյան»,-նշեց համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։

Միջոցառումն անցավ բարձր տրամադրությամբ և համախմբող մթնոլորտում՝ ևս մեկ անգամ փաստելով, որ Ախուրյանում ավանդույթների պահպանումն ու համայնքային կյանքի աշխուժացումն առաջնահերթություն են։

Հայերեն Русский

Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից

Հիմնանորոգվում է Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցը

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա MQ-1 տիպի անօդաչու թռչող սարք է խոցել

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Հունաստանի ափերի մոտ  25 մարդ է անհետ կորել միգրանտներով նավի խորտակումից հետո. AFP

Գեղարքունիքի 2 դպրոց մրցանակային տեղեր է զբաղեցրել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի եզրափակիչ փուլում

Գեղարքունիքի մարզի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել մարզի տարբեր բնակավայրերում

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը