Իրանի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Հորմուզի նեղուցը բաց է ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ կապ չունեցող նավերի համար

1 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկիրը թույլ է տալիս Հորմուզի նեղուցով անցնել այն նավերին, որոնք «չեն պատկանում ագրեսորին և չեն կապված նրա հետ»։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, Newzroom Afrika հեռուստաալիքին տված հարցազրույցում Բաղային ասել է, որ նավերին թույլատրվելու է անցնել նեղուցով՝ «մեր իշխանությունների հետ անհրաժեշտ համակարգումից հետո»։

Ավելի վաղ նա անդրադարձել էր նաև Դոնալդ Թրամփի ապրիլի 1-ի ուղերձին, որում ԱՄՆ նախագահը խոստացել էր հուժկու հարվածներ հասցնել Իրանին առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում, ինչպես նաև հորդորել էր Թեհրանին համաձայնել ամերիկյան կողմի պահանջներին ։

«Մենք չենք հանդուրժի պատերազմի, բանակցությունների, հրադադարի, ապա նորից նույն հերթականության կրկնության այս արատավոր շրջանը», - ասել էր Էսմայիլ Բաղային՝ շարունակվող հակամարտությունն անվանելով «աղետալի ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գտնվող երկրների համար»։

Իրան

Իրանը կթույլատրի ֆիլիպինյան նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով

 

Հայերեն

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը