Միջազգային

ԱՄՆ-ի հակահրթիռները միայն մեկ ամիս կբավարարեն Իրանի դեմ խոշոր ռազմական գործողությունների համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հակահրթիռները միայն մեկ ամիս կբավարարեն Իրանի դեմ խոշոր ռազմական գործողությունների համար

Պենտագոնը 900-ից պակաս Patriot և շուրջ 250 THAAD հակահրթիռների զինանոց ունի. Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում դա կարող է բավարար լինել միայն մեկ ամսվա ինտենսիվ օգտագործման դեպքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին վկայում է Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) ուսումնասիրությունը։

Դրա տվյալներով՝ փետրվարի 28-ից մինչև ապրիլի 8-ը Իրանի դեմ «Էպիկական զայրույթ» գործողության ընթացքում ԱՄՆ-ի զինված ուժերն օգտագործել են 1300 Patriot և մոտավորապես 250 THAAD հակահրթիռներ՝ հետ մղելով օդային գրոհները։ Եվս առնվազն հարյուր նման հրթիռ է օգտագործվել հետագա ռազմական բախումների ժամանակ:

Հետազոտությունը փաստում է, որ Իրանի հետ զինված հակամարտությունից առաջ ԱՄՆ-ի զինված ուժերն ունեցել են 2330 Patriot և 452 THAAD հակահրթիռներ։

Դրա հետ մեկտեղ նշվում է, որ պաշարների սպառումը կարող է Միացյալ Նահանգներին ու նրա կոալիցիոն գործընկերներին ստիպել ավելի մեծ ռիսկերի դիմել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Բացի այդ, ԱՄՆ-ն լավ այլընտրանքներ չունի Patriot և THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերին: Standard հակահրթիռային համակարգերով հանդերձված ռազմածովային ուժերի նավերը, որոնք կարող են հետ մղել օդային գրոհները, որպես կանոն, չափազանց հեռու են գտնվում կալանման շրջաններից: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում