Իրան

Իրանը կթույլատրի ֆիլիպինյան նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով

2 րոպեի ընթերցում

Իրանը կթույլատրի ֆիլիպինյան նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով

Ֆիլիպինները Իրանից երաշխիք են ստացել, որ իրանական կողմը կթույլատրի ֆիլիպինյան դրոշի ներքո նավարկող նավերի, վառելիքի և ֆիլիպինցի ծովագնացների անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը,  Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նման հավաստիացում տրվել է Ֆիլիպինների արտաքին գործերի նախարար Թերեզա Լազարոյի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցից հետո։

«Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարը վստահեցրել է պետքարտուղարին, որ Իրանը կթույլատրի ֆիլիպինյան դրոշի ներքո նավարկող նավերի, էներգիայի աղբյուրների և բոլոր ֆիլիպինյան ծովագնացների անվտանգ, անարգել և արագ անցումը Հորմուզի նեղուցով», - ասվում է Ֆիլիպինների ԱԳՆ հայտարարության մեջ։

Լազարոն արդյունավետ է որակել զրույցը՝ հայտնելով, որ նրանք «դրական փոխըմբռնման» են հասել՝ ծովագնացների անվտանգությունն ու Ֆիլիպինների էներգետիկ կարիքները բավարարելու հարցում։

«Հաշվի առնելով, որ Ֆիլիպիններն իր էներգետիկ կարիքների մեծ մասը ներմուծում է Մերձավոր Արևելքից, Իրանի կողմից տրամադրվող այս երաշխիքները զգալիորեն կնպաստեն Ֆիլիպիններ կարևոր նավթամթերքի և պարարտանյութերի կայուն մատակարարմանը», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում