Իրան

Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը մերժել է Ստոկհոլմում Իրանի դեսպանատան աշխատակցի հասցեին Շվեդիայի մեղադրանքները երկրի ներքին գործերին միջամտելու մասին և արտաքսել է դիվանագիտական ​​ներկայացուցչության աշխատողին՝ ի պատասխան Ստոկհոլմի գործողությունների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ-ն:

Նշվում է, որ Իրանի արտգործնախարարությունը կանչել է Շվեդիայի դեսպանին և նրան վճռական բողոք հայտնել Թեհրանի նկատմամբ Ստոկհոլմի ապակառուցողական քաղաքականության կապակցությամբ։

«Այդ հանդիպման ընթացքում մերժվել են Իրանի հասցեին Շվեդիայի անհիմն մեղադրանքները, ներառյալ այդ երկրի գործողությունները՝ կապված Ստոկհոլմում Իրանի դեսպանատան իրանցի դիվանագետներից մեկի  հետագա աշխատանքը խոչընդոտելու հետ», - նշվում է Իրանի դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։

Իրանի ԱԳՆ-ն նաև Շվեդիայի դեսպանին հայտնել է, որ Թեհրանում այդ երկրի դիվանագետներից մեկն «ակնհայտ պատճառներով, որոնք պարզաբանվել են նրան, պետք է Իրանը լքի 48 ժամվա ընթացքում»։

Սեպտեմբերի 16-ին Շվեդիայի ԱԳ նախարարությունը կանչել էր Իրանի դեսպանին։ Գերատեսչությունում նրան հայտնել էին, որ Ստոկհոլմում Իրանի դեսպանատան աշխատակցին առաջարկվել է լքել երկիրը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում