Մերձավոր Արևելք

ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 48 F-35 կործանիչների վաճառքին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 48 F-35 կործանիչների վաճառքին

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 24,3 միլիարդ դոլարի հինգերորդ սերնդի 48 F-35 Lightning II կործանիչների և այլ ռազմական տեխնիկայի վաճառքի հնարավոր գործարքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։  

Հաղորդագրության համաձայն ՝ բացի կործանիչներից գործարքը նաև ներառում է 49 Pratt & Whitney F135-PW-100 շարժիչների, ինչպես նաև կապի սարքավորումների, պահեստամասերի և այլ հարակից պարագաների մատակարարում։

«Այս առաջարկվող վաճառքը կնպաստի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակների իրականացմանը՝ ամրապնդելով ՆԱՏՕ-ի կազմի մեջ չմտնող առանցքային դաշնակցի անվտանգությունը, որը կարևոր դեր է խաղում Պարսից ծոցի տարածաշրջանում քաղաքական կայունության և տնտեսական առաջընթացի գործում», - նշել են Պետքարտուղարությունում։

Ըստ հաղորդագրության՝ առաջարկվող վաճառքը կբարելավի Սաուդյան Արաբիայի կարողությունը՝ զսպելու ներկա և ապագա սպառնալիքները՝ ամրապնդելով երկրի ներքին պաշտպանությունը և բարելավելով փոխգործունակությունն ԱՄՆ-ի, ինչպես նաև տարածաշրջանային և ՆԱՏՕ-ի ուժերի հետ։

Գերատեսչությունում նաև հավելել են, որ կործանիչների վաճառքը «չի խախտի ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում»։

2025 թ. նոյեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիային շնորհել է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի առանցքային դաշնակցի կարգավիճակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում