ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հրադադար հաստատել Գազայում
1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Գազայում և դադարեցնել օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափի «աստիճանական անեքսիան»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գուտերեշը նշել է X-ի իր գրառման մեջ։
«Մենք չպետք է մոռանանք Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինցի ժողովրդի ծանր տառապանքների մասին։
Գազայի վերաբերյալ խաղաղության ծրագիրը պետք է լիովին իրականացվի՝ ապահովելով անարգել հումանիտար օգնություն»,- նշել է Գուտերեշը։
Նա նաև ընդգծել է, որ Հորդանան գետի արևմտյան ափի աստիճանական բռնակցումը պետք է դադարեցվի։
«Մերձավոր Արևելքում խաղաղություն չի լինի առանց «երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված կարգավորման», - հավելել է նա՝ հրադադարը բնութագրելով որպես առաջին քայլ դեպի «արդար, կայուն և համապարփակ խաղաղություն»։
Ըստ Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալների՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 73795-ի, իսկ վիրավորներինը՝ 174869-ի։