Մերձավոր Արևելք

Հութիները հայտնել են, որ Սաուդյան Արաբիան 40 ավիահարված է հասցրել Եմենի արևմուտքին

1 րոպեի ընթերցում

Հութիները հայտնել են, որ Սաուդյան Արաբիան 40 ավիահարված է հասցրել Եմենի արևմուտքին

Սաուդյան Արաբիան վերջին 24 ժամվա ընթացքում 40 հարված է հասցրել Եմենի արևմտյան մասի շրջաններին, որտեղ հութիների ուժերն ավելի վաղ կառավարական զորքերի դեմ գործողության ընթացքում իրենց վերահսկողության տակ էին վերցրել երկրի՝ Կարմիր ծովին հարող ողջ ափը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում «Խամիս Մուշեյթ» ավիաբազայից օդ բարձրացած սաուդյան F-15 կործանիչները 40 ավիահարված են հասցրել Թայիզ, Մարիբ և Հոդեյդա նահանգներին», - հայտնել է հութիների զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Սարին։

Անցյալ շաբաթ հութիների ուժերը կառավարական զորքերից հետ են գրավել Եմենի՝ Կարմիր ծովին հարող ողջ ափը, այդ թվում՝ Մոհա և Դհուբաբ նավահանգստային քաղաքները, Մուրադ բնակավայրը, ինչպես նաև Բաբ էլ Մանդեբի նեղուցի կենտրոնում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Պերիմ կղզին, ինչը նրանց թույլ կտա վերահսկել միջազգային նավագնացությունը տարածաշրջանում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում