Ռուսաստան

Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը

1 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը

Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը սեպտեմբերի 18-ին դադարեցրել է աշխատանքը Սանկտ Պետերբուրգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարության պետերբուրգյան ներկայացուցչությունից։

«Գերմանիայի գլխավոր հյուպատոսության աշխատանքի դադարեցման պաշտոնական ամսաթիվը սեպտեմբերի 18-ն է։ Գլխավոր հյուպատոսության աշխատակիցներն ազատել են Ֆուրշտատսկայա փողոցի 39 հասցեում գտնվող շենքը», - հայտնել են գործակալությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվան որոշում է ընդունել հետ կանչել իր համաձայնությունը Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության և Ռուսաստանում Գյոթեի անվան մշակութային կենտրոնների աշխատանքի վերաբերյալ, ինչը կապված էր Բեռլինի «ոչ բարեկամական գործողությունների»՝ Բոննում ՌԴ գլխավոր հյուպատոսության և Գերմանիայի մայրաքաղաքում Գիտության ու մշակույթի ռուսական տան («Ռուսական տուն») փակման հետ։

Գլխավոր հյուպատոսության աշխատակիցները պետք է լքեին ՌԴ-ի սահմանները սեպտեմբերի 18-ից ոչ ուշ, Գյոթեի անվան կենտրոնների գործուղված աշխատակիցները՝ սեպտեմբերի 13-ից ոչ ուշ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում