Իրան

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Հորմուզի նեղուցով չարտոնված անցում կատարող լցանավին

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Հորմուզի նեղուցով չարտոնված անցում կատարող լցանավին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ հարված է հասցրել Տոգոյի դրոշի ներքո ընթացող լցանավին, որը փորձել է «անօրինական անցում» կատարել Հորմուզի նեղուցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը նշել են, որ գրոհից հետո նավում հրդեհ է բռնկվել։ Նավը կանգնեցվել է։ Ըստ կորպուսի՝ լցանավը փորձել է ջրային ուղով անցնել առանց իրանական կողմի թույլտվության՝ տրվելով ամերիկացի զինվորականների «հրահրմանն ու խաբեությանը»։

ԻՀՊԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց ռազմածովային ուժերի զինվորականները լիովին վերահսկում են ռազմավարական տեսակետից կարևոր նեղուցը և «թույլ չեն տա որևէ ագրեսորի անցնել այդտեղով»։

«Հորմուզի նեղուցով անօրինական անցումը ոչնչի չի հանգեցնի, բացի խախտում թույլ տված նավի ոչնչացումից», - ընդգծվում է հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում