Իսպանիայի ոստիկանությունը Սեուտայում հարյուրավոր միգրանտների տեղափոխել է ծովափերից
2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը սկսել է հարյուրավոր միգրանտների տեղափոխել իսպանական Սեուտա անկլավի լողափերից դեպի նավահանգստային գոտի, որտեղ նրանց համար վրաններ են տեղադրվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։
Տեղափոխման ընթացքում ոստիկանությունը դժվարությամբ է զսպել մարդկանց բազմությանը, որոնք հրմշտոցով փորձել են տեղ զբաղեցնել վրանային նոր ճամբարում՝ լողափերին շաբաթներ շարունակ բնակվելուց հետո։ Իշխանությունների տվյալներով՝ առկա վրանները նախատեսված են 1700 մարդու համար։
Հուլիսի վերջին Մարոկկոյից հատելով սահմանը՝ տասնյակ հազարավոր անօրինական միգրանտներ մուտք գործել Սեուտա. թեև նրանց մեծ մասն արագորեն վերադարձել էր, մի քանի հազարը մնացել են, և շատերն այժմ գիշերում են բաց երկնքի տակ՝ լողափերին։
Սեուտայում Իսպանիայի կառավարության աղբյուրի փոխանցմամբ՝ նավահանգստում տեղակայված վրանային ավանում կան լոգարաններ և մահճակալներ։
Սեուտայի իշխանությունների գնահատմամբ՝ 18,5 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող անկլավում մնացել է 13 000 միգրանտ։ Կենտրոնական կառավարությունը պնդում է, որ այդ թիվն ավելի փոքր է։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը սուր քննադատության է ենթարկվել ճգնաժամի հետ կապված գործողությունների համար։ Կան նաև տարաձայնություններ Իտալիայի հետ, որը ժամանակավորապես վերականգնել է սահմանային հսկողությունը Իսպանիայի հետ։