Խաղաղության ծրագրի շուրջ առաջընթացի բացակայության դեպքում Գազայում պատերազմը կարող է վերսկսվել. Նորվեգիայի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդեն կոչ է արել արագ իրականացնել Գազայի խաղաղության ծրագիրը՝ ընդգծելով, որ հրադադարը անկայուն է, և իրավիճակը կարող է կրկին վերածվել պատերազմի և անարխիայի։ 

«Մենք պետք է աշխատենք հետևողականության վրա։ Պետք է այս ամիս ստեղծենք ժամանակավոր կառավարություն, միջազգային կայունացման ուժեր և խաղաղության խորհուրդ, քանի որ սրանք անհետաձգելի խնդիրներ են։ Հրադադարը շատ փխրուն է։ Մենք կամ առաջ կշարժվենք, կամ հետ.  չենք կարող մնալ ներկայիս իրավիճակում։ Կամ իրավիճակը կվերադառնա պատերազմի, անարխիայի, կամ մենք կշարժվենք առաջ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Էյդեն ասել՝ ելույթ ունենալով Դոհայի ֆորումում։ 

Կարծիք հայտնելով այն մասին, թե ինչպես պետք է կազմակերպվի ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից զենքի հանձնման գործընթացը՝ նորվեգացի նախարարը նշել է, որ չի կարծում, որ միջազգային կայունացման ուժերի անդամները պետք է հավաքեն զենքը. դա պետք է անեն պաղեստինյան իշխանությունները։ 

«Սա ոչ ժողովրդական գաղափար է, բայց մենք պետք է արագ պարզաբանենք այս հարցը։ Միջազգային կայունացման ուժերը կկատարեն խաղաղապահ առաջադրանքներ, նրանք կհետևեն, կտրամադրեն զեկույցներ և կապահովեն, որ այս գործընթացն առաջ գնա», - հավելել է Էյդեն։ 

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա