Իրան

Թրամփը չի բացառում, որ Իրանի ծովային շրջափակումը կպահպանվի մինչև աշուն

1 րոպեի ընթերցում

Թրամփը չի բացառում, որ Իրանի ծովային շրջափակումը կպահպանվի մինչև աշուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Իրանի նկատմամբ գործող ծովային շրջափակումը կպահպանվի մինչև սեպտեմբերի սկիզբը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ New York Post-ի հետ հարցազրույցում ԱՄՆ ղեկավարին հարցրել են, թե արդյոք իր կարծիքով ուժի մեջ կմնա իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը մինչև Աշխատանքի օրը, որն ավանդաբար ԱՄՆ-ում նշվում է սեպտեմբերի 7-ին։

«Չգիտեմ։ Այսինքն՝ կարծում եմ, որ նման բան հնարավոր է, բայց դա քիչ հավանական եմ համարում.... Կարծում եմ՝ իրավիճակը բավականին արագ կկարգավորվի», - պատասխանել է ԱՄՆ նախագահը։

Լրատվամիջոցը նշում է, որ ծովային շրջափակման՝ մինչև աշուն պահպանվելու դեպքում կնշանակի, որ ամբողջ ամռան ընթացքում վառելիքի գները չեն իջնի, և դա կվնասի հանրապետականներին նոյեմբերի 3-ին կայանալիք միջնաժամկետ ընտրություններում։

Թրամփը հավելել է, որ Իրանի հետ բանակցություններն «արագ են զարգանում»։ Նրա խոսքով՝ միջուկային զենք չի լինի, նաև «շատ լավ բաներ են կատարվելու»։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում