Իրան

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ

Եվրամիությունն անընդունելի է համարել Իրանի գրոհները Քուվեյթում և Բահրեյնում քաղաքացիական օբյեկտների դեմ։

«Եվրոպական միությունը խստորեն դատապարտում է Քուվեյթում և Բահրեյնում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Իրանի վերջին գրոհները։ Իրանի կողմից քաղաքացիական օբյեկտների վրա կատարված այս կանխամտածված հարձակումները անընդունելի են, միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ են և սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչի՝ հունիսի 3-ի երեկոյան տարածած հայտարարության մեջ։

«ԵՄ-ն համառորեն ապաէսկալացման և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2817 բանաձևի լիարժեք կատարման կոչ է անում: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում այդ գրոհների զոհերին և բոլոր տուժածներին մաղթում ենք արագ ապաքինում», - ասվում է փաստաթղթում։

Հունիսի 3-ի առավոտյան իրանական և ամերիկյան ուժերը փոխադարձ հարվածներ էին հասցրել։ Մասնավորապես, Իրանը հրթիռներ էր արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների ուղղությամբ, սակայն, ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պնդմամբ, դրանք չեն հասել իրենց թիրախներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում