Իրան

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

2 րոպեի ընթերցում

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են Իրանի միջուկային ծրագրի շուրջ շրջանակային համաձայնագրի կնքմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, որը գումարվել էր Եգիպտոսի, Հորդանանի, Մարոկկոյի և Սաուդյան Արաբիայի խնդրանքով:

«Ըստ մեր ընկալման՝ նրանք բավականին մոտ են համաձայնության այն հարցի շուրջ, որը ես կնկարագրեի որպես միջուկային թեմատիկային վերաբերող հարց, քանի որ այլ հարցեր չեն մտնում իմ իրավասության մեջ, յուրատեսակ շրջանակային համաձայնության, ասենք այսպես՝ մի կառուցվածքի, որը նրանց ժամանակ կտա տարբեր խնդիրների ուսումնասիրման համար, այնպես որ ես կասեի, որ միանգամայն հնարավոր է, որ այն ձեռք կբերվի», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Գրոսին հրաժարվել է մեկնաբանել արևմտյան երկրների կողմից նոր հակաիրանական բանաձևի պատրաստման մասին զանգվածային  լրատվամիջոցներում հայտնված հաղորդումները, և հարցի դիվանագիտական ​​լուծման կոչ է արել:

«Ես ձեռնպահ կմնայի այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություններից։ Դա մասնակից երկրների գործն է՝ ցանկանում են ընդունել բանաձև, թե ոչ։ Ինձ համար կարևոր է անուշադրության չմատնել խորհրդակցությունները, որոնք այժմ անցկացվում են, և ես կարծում եմ, որ լուծումը դիվանագիտական ​​բանակցություններն են», - նշել է ԱԷՄԳ ղեկավարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում