Ադրբեջան

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Ադրբեջանը հերքել է ամերիկյան CNN հեռուստաընկերության հրապարակման մեջ տեղ գտած պնդումները, թե իր տարածքն օգտագործվել է Իրանի դեմ ռազմական կամ հետախուզական գործողությունների համար, և պահանջել է հերքել հրապարակված տեղեկությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

«Ադրբեջանական կողմը բազմիցս հերքել է նման պնդումները։ Մեր դիրքորոշումը նախապես պաշտոնապես փոխանցվել էր CNN-ի խմբագրությանը՝ համապատասխան հարցմանն ի պատասխան։ Նման անհիմն և չհաստատված պնդումները ապատեղեկատվության հերթական փորձն են», - նշել է Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ Բաքուն ակնկալում է, որ CNN-ը կհերքի հոդվածը, որը, Ադրբեջանի ԱԳՆ-ի գնահատմամբ, պարունակում է չհիմնավորված պնդումներ։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը ևս մեկ անգամ ընդգծել է, որ երկրի տարածքը չի օգտագործվում որևէ պետության դեմ ռազմական կամ հետախուզական գործողություններ իրականացնելու նպատակով։

CNN-ը հունիսի 5-ին, հղում անելով չորս աղբյուրի, հայտնել էր, որ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանում գաղտնի տեղակայել էր ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ՝ Իրանի ուղղությամբ գործողություններին աջակցելու նպատակով։ Լրատվամիջոցի տվյալներով՝ իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավում, այդ թվում՝ Իրանի սահմանին մոտ գտնվող հատվածներում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում