Վրաստան

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների նորացված օրակարգ մշակելու ուղղությամբ, որը հիմնված կլինի փոխադարձ հարգանքի և երկու երկրների շահերի հաշվի առնելու վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի հայտարարությունը՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ։

Վրաստանի արտգործնախարարի խոսքով՝ վերջին շրջանում երկու կողմերն էլ կարևոր քայլեր են ձեռնարկել Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում դրական զարգացումներ ապահովելու և համագործակցության նոր հնարավորություններ բացելու համար։

«Մենք Միացյալ Նահանգների հետ աշխատում ենք վրաց-ամերիկյան նորացված հարաբերությունների բովանդակության և այդ կապերի զարգացման ուղիների շուրջ։ Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք ավելի մանրամասն քննարկել համագործակցության կոնկրետ ոլորտները», - հայտարարել է Բոչորիշվիլին։

Նախարարը նշել է, որ վերջին երկկողմ փոխայցելությունները նպատակ ունեին երկու երկրների միջև երկխոսության զարգացումը։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում