Աշխարհ

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

2 րոպեի ընթերցում

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

Հունգարիայի նոր կառավարությունն արգելել է պարզեցված կարգով Հայաստանից, Վրաստանից և Ֆիլիպիններից աշխատանքային միգրանտների մուտքը և աշխատանքի ընդունումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է DailyHungary-ն՝ վկայակոչելով կառավարության խոսնակ Վանդա Սոնդիի խոսքերը։

Նա հայտարարել է, որ այս որոշումը կայացվել է օտարերկրյա աշխատողների աշխատանքի ընդունման ընդհանուր ընթացակարգի վերանայման շրջանակներում։

«Որպես առաջին քայլ՝ ուժի մեջ է մտնում կառավարության որոշման փոփոխությունը, որի համաձայն՝ աշխատանքի ընդունման գործակալություններին թույլատրվել է արագացված ընթացակարգով զանգվածաբար աշխատողներ բերել երեք երկրներից։ Դրանք են Ֆիլիպինները, Վրաստանը և Հայաստանը։ Այսօրվանից սկսած՝ այս երեք երկրների աշխատողները այլևս չեն կարողանա պարզեցված ընթացակարգով մուտք գործել երկիր, իսկ արդեն այստեղ գտնվողների աշխատանքային թույլտվության երկարաձգման դիմումները կմշակվեն ընդհանուր ընթացակարգով»,-ասել է Սոնդին։

Նա, սակայն, չի պարզաբանել, թե ինչու են ընտրվել այս երեք երկրները։ Շոնդին նաև նշել է, որ Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարի գլխավորած նոր կառավարությունն իր խոստման համաձայն՝ խստացնում է Հունգարիայում հյուր աշխատողների աշխատանքի ընդունման պայմանները։

«Նախորդ կառավարությունը բավականին խառնաշփոթ է թողել այս ոլորտում։ Օտարերկրացիները կարող են վարձվել 24 հիմքով, որոնք գտնվում են տարբեր նախարարությունների իրավասության ներքո, և, հետևաբար, իշխանությունները նույնիսկ ճշգրիտ չգիտեն, թե քանի միգրանտ աշխատող կա երկրում։ Խնդիրն այն է, որ այս մարդիկ պատրաստ են աշխատել ավելի քիչ, քան հունգարացի քաղաքացիները, և սա իջեցնում է Հունգարիայում աշխատավարձի ընդհանուր մակարդակը», - բացատրել է Սոնդին։ «Կառավարության նպատակն է կանխել դա, և այն փնտրում է երկարաժամկետ լուծում, բայց իրավիճակը բարդ է և դժվար է լուծել մեկ գիշերվա ընթացքում»,-ասել է նա։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում