Միայն Զելենսկին իրավունք ունի բանակցություններ վարել Ուկրաինայի տարածքների համար․ Մակրոն

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի տարածքային զիջումների վերաբերյալ բանակցությունները կարող է վարել միայն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից։

«Եթե տարածքային բանակցությունների հարց առաջանա, ապա միայն նախագահ Զելենսկին կարող է վարել այդ բանակցություններն իր երկրի անունից։ Ուրիշ ոչ ոք իրավունք չունի դա անելու։ Հետևաբար, Ուկրաինան պետք է որոշի իր և իր տարածքի համար, իսկ եվրոպացիները՝ իրենց և իրենց անվտանգության համար», - ընդգծել է Մակրոնը՝ հավելելով, որ հենց այս շրջանակներում պետք է ընթանան գործերը։

«Միակ հնարավոր խաղաղությունն ամուր և երկարատև խաղաղությունն է, որը պաշտպանվող կողմի համար անվտանգության երաշխիքներ է ապահովում։ Սա հենց այն է, ինչի շուրջ մենք՝ եվրոպացիներս, համաձայնության ենք եկել «Կամեցողների կոալիցիայի» շրջանակներում։ Այս կոալիցիան կհավաքվի ուրբաթ օրը (հոկտեմբերի 24-ին), և մենք այն կհամանախագահենք վարչապետ Քիր Սթարմերի հետ, և, իհարկե, նախագահ Զելենսկու մասնակցությամբ», - նշել է նա։

Մակրոնի խոսքով՝ քանի դեռ պատերազմը շարունակվում է, ռազմական, պաշտպանական և ֆինանսական աջակցությունն Ուկրաինային կշարունակվի։ Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը հետևողականորեն անտեսում է պատերազմի ավարտի խաղաղ ուղին։

Հոկտեմբերի 17-ին Զելենսկին Սպիտակ տանը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Բանակցություններից հետո Թրամփը կոչ է արել պահպանել առկա առաջնագիծը։

Եվրոպա

ԵՄ ղեկավարները և Զելենսկին համաձայն են բանակցություններ սկսել ներկայիս շփման գծի հիման վրա

Հայերեն

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում