Ռուսաստանը չի ծրագրել հարված հասցնել Լեհաստանի տարածքում որևէ թիրախի. ՊՆ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը չի ծրագրել որևէ օբյեկտ խոցել Լեհաստանի տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ըստ գերատեսչության՝ ենթադրաբար Լեհաստանի սահմանը հատած անօդաչու թռչող սարքերի օգտագործման հեռահարությունը չի գերազանցում 700 կմ-ը:

«Հարվածների ժամանակ օգտագործվող և Լեհաստանի հետ սահմանն, իբր, հատած ռուսական ԱԹՍ-ների թռիչքի առավելագույն հեռահարությունը չի գերազանցում 700 կիլոմետրը», - հայտնել է ՌԴ ռազմական գերատեսչությունն իր Telegram ալիքում։

ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ պատրաստ է խորհրդակցություն անցկացնել Լեհաստանի պաշտպանության նախարարության հետ։

Ըստ լեհական կողմի՝ գիշերը ռուսական 19 ԱԹՍ խախտել է երկրի օդային տարածքը։ Անօդաչուներից մի քանիսը ոչնչացվել են Լեհաստանի կողմից։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սա անվանել է հնարավոր «լայնամասշտաբ սադրանք»՝ նշելով, որ առաջին անգամ է, երբ ռուսական ԱԹՍ-ներ են խոցվում ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքում։ 

Եվրոպա

Կալասը պատահական չի համարում ԱԹՍ-ների կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտումը

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա