Հռոմի Ֆրանցիսկոս պապը եկեղեցին վերանորոգելուն միտված որոշումներով նոր էջ բացեց կաթոլիկ եկեղեցու կյանքում. Արամ Ա

1 րոպեի ընթերցում

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետը Վատիկանի պետական քարտուղարին ուղղած նամակով իր խորին ցավակցությունն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։

Նա ընդգծել է, որ Ֆրանցիսկոս պապը եկեղեցին վերանորոգելուն ուղղված մի շարք համարձակ քայլերով նոր էջ է բացել կաթոլիկ եկեղեցու և մտածողության մեջ։ 

«Ֆրանցիսկոս պապը շեշտել է միջեկեղեցական շարժման կարևորությունը, զորակցել է անարդարության զոհ ժողովուրդներին՝ պաշտպանելով արդարությունը,  ընկերային ծառայությունը համարել է եկեղեցու առաքելության կարևոր գործոններից մեկը։ Արդարացիորեն, նա իր օրինակելի համեստությամբ ու պարզությամբ դարձավ «ժողովրդի՛ Պապը» »,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ասվում է նամակում։

Վեհափառ Հայրապետն իր նամակում նաև անդրադարձել է Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջ կեցվածքին, ինչպես նաև Արցախի հայության նկատմամբ նրա ցուցաբերած զորակցությանը։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վախճանվել է ապրիլի 21-ին։ Նա 88 տարեկան էր։ Հրաժեշտի պաշտոնական արարողությունն ավանդաբար տեղի է ունենում Սուրբ Պետրոսի հրապարակում։  

Հայերեն العربية English Русский

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն