Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում կկատարվի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 2-ից Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում, որը կտևի երկու օր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Մաշտոցի պողոտայում՝ Պուշկինի փողոցից եկող ուղղությամբ, երրորդ երթևեկելի գոտուց նախկին «միայն ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և ձախ» ուղղություններով: Միաժամանակ անհրաժեշտ է Մաշտոցի պողոտայից ձախ շրջադարձ կատարելիս զիջել Մաշտոցի պողոտայի հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև Ամիրյան փողոցից ձախ շրջադարձ կատարելիս անհրաժեշտ է զիջել հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին:
Ըստ աղբյուրի՝ Ամիրյան փողոցից կարգելվի հետադարձը:
![]()
Նշված խաչմերուկում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: