Հայաստան

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը տեղամասային կենտրոններին հարող մինչև 50 մետր շառավղով տարածքներում արգելվում է խմբերով հավաքվելը, իսկ մուտքերին հարակից հատվածներում չի թույլատրվում տրանսպորտային միջոցների կուտակում՝ ընտրական գործընթացի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեսանյութ է հրապարակվել Ներքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի էջում։

ՆԳՆ-ից հայտնում են, որ ընտրատեղամասերի տարածքներում հասարակական կարգի պահպանումն իրականացվում է ոստիկանության ծառայողների կողմից, որոնք ծառայություն են իրականացնում տեղամասային կենտրոններում՝ անկախ ընտրական հանձնաժողովների լրացուցիչ պահանջներից։

Նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել սահմանված կանոնները և նպաստել ընտրական գործընթացի խաղաղ և անխափան ընթացքին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում