Իրավունք

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

1 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացի օրինականության, թափանցիկության և հասարակական կարգի ապահովման նպատակով ՆԳՆ ստորաբաժանումները կիրականացնեն շուրջօրյա ծառայություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ընտրական գործընթացի ընթացքում ենթադրյալ իրավախախտումների, ընտրական իրավունքի, հասարակական կարգի խախտման դեպքերի, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ տեղեկությունների վերաբերյալ ահազանգերի և հաղորդումների սպասարկումն ապահովելու նպատակով ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում հունիսի 6-ին և 7-ին կգործի 87-67 թեժ գծի հեռախոսահամարը, կապահովվի նաև օտարալեզու սպասարկում։

Միաժամանակ, ընտրողների ցուցակների, ընտրական իրավունքի և դրա իրացման ձևերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 84-22 հեռախոսահամարին։

Ստացված բոլոր ահազանգերն ու հաղորդումները կքննարկվեն օրենքով սահմանված կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում