Հայաստան

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է՝ չարձագանքել iMessage համակարգի միջոցով պետական գերատեսչությունների անունից ուղարկվող հաղորդագրություններին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է՝ չարձագանքել iMessage համակարգի միջոցով պետական գերատեսչությունների անունից ուղարկվող հաղորդագրություններին

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը կրկին հիշեցնում է չարձագանքել +63, +212 կամ այլ միջազգային հեռախոսային կոդերով համարներից iMessage համակարգի միջոցով ՀՀ ՆԳՆ-ի կամ պետական այլ գերատեսչությունների անունից ուղարկվող հաղորդագրություններին։

«Նման հաղորդագրությունները պարունակում են պետական մարմինների պաշտոնական կայքերին նմանվող ֆիշինգային հղումներ, որոնց միջոցով հանցավորները նպատակ են հետապնդում ձեռք բերել ձեր անձնական կամ բանկային տվյալները։

ՀՀ ՆԳՆ-ին պատկանում է roadpolice.am կայքը։ Այս հասցեն որևէ կերպ կրկնօրինակող այլ կայքերը (օրինակ՝ roadpolice. icu ) կեղծ են և որևէ առնչություն չունեն ՀՀ ՆԳՆ-ի հետ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիշեցնում են նախարարությունից։

Նման հաղորդագրություն ստանալու դեպքում պետք է՝

• չբացել հաղորդագրության մեջ նշված հղումները,

• ստուգել տեղեկատվությունը միայն պաշտոնական աղբյուրներից,

• չտրամադրել որևէ անձնական կամ բանկային տվյալ,

• անմիջապես արգելափակել ուղարկող հեռախոսահամարը և նշել այն որպես Spam/Junk։

Կարդացեք հոդվածը` 中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում