Իրավունք

Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ

1 րոպեի ընթերցում

Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ

Երևանի Գոգոլի փողոցում իրացնելու նպատակով թմրանյութ տեղադրելու պահին իրավապահները ձերբակալել են մայրաքաղաքի բնակիչներ 32-ամյա տղամարդու և 33-ամյա կնոջ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Հայաստանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից։

Տղամարդու վարած ավտոմեքենայով հանդերձ նրանք ներկայացվել են նախաքննական մարմին։ Երկուսին էլ առաջադրվել է մեղադրանք։ Կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել են մեթամֆետամինի նմանվող ընդհանուր 27 գրամ զանգվածով փաթեթներ։

Իրավապահների հետագա համատեղ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ձերբակալված տղամարդն ու կինը մեթամֆետամինը ձեռք են բերել մայրաքաղաքի Նորաշեն թաղամասում բնակվող ամուսիններից։ Նորաշենի բնակիչներ  40-ամյա տղամարդն ու նրա 33-ամյա կինը, ևս ձերբակալվել են ու ներկայացվել նախաքննական մարմին։

Նրանց նույնպես առաջադրվել է մեղադրանք։

Նախաքննությունը շարունակվում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում