Հայաստան

Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը

2 րոպեի ընթերցում

Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ներքին գործերի նախարարությունը հրավիրում է մասնակցելու ուրախ, գունեղ և հետաքրքիր տոնական միջոցառման։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Միջոցառումը կմեկնարկի ժամը 11։00-ին՝ ՆԳՆ փրկարար ծառայության հրապարակում (Դավթաշեն, 4-րդթաղամաս, Անաստաս Միկոյան փողոց 109/8)։

Փոքրիկներին սպասվում են բազմաթիվ անակնկալներ, ճանաչողական և իրազեկող խաղեր, թեմատիկ մրցույթներ, հետաքրքիր առաջադրանքներ, նվերներ ու լուսանկարման անկյուն։

«Փոքրիկ ոստիկան», «Փոքրիկ փրկարար» և «Փոքրիկ քաղաքացի» ինտերակտիվ գոտիներում երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր ծրագրերի, իրենց ուժերը կփորձեն թեմատիկ «Այլ կերպ» ինտելեկտուալ խաղում, կծանոթանան նոր կենսաչափական անձնագրին և առաջին անգամ անձնագրավորման գործընթացին։

Տոնական մթնոլորտը կապահովեն սիրված մուլտհերոսները, փորձառու խաղավարները, կլինեն նաև փրփուրե և փուչիկների շոուներ, ավազով նկարչություն, ակվագրիմ, բատուտ և շրջիկ գնացք։

Եկե՛ք միասին ստեղծենք մանկության ամենագեղեցիկ հիշողությունները և տոնենք երեխաների օրը ժպիտներով և հետաքրքիր անակնկալներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում