Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է սոցիալական աջակցության ծրագիր՝ կանանց զբաղվածությունն ապահովելու նպատակով
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանն ազդարարում է սոցիալական աջակցության կարիք ունեցող 150 կանանց զբաղվածության ծրագրի մեկնարկը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանից հայտնում են, որ ծրագրից կարող են օգտվել մշտական աշխատանք չունեցող բազմազավակ կամ միայնակ մայրերը, սոցիալապես անապահով ընտանիքի անդամները, տեղահանված կամ փախստականի կարգավիճակ ունեցող և հաշմանդամություն ունեցող կանայք։
Ծրագրի ավարտին ակնկալվում է, որ մասնակիցների շուրջ 30%-ը կունենա կայուն եկամուտ, ինչպես նաև ֆինանսական գրագիտության և աշխատանք փնտրելու հմտությունների զարգացման հնարավորություն։
Մանրամասների և ծրագրին մասնակից դառնալու համար կարող եք զանգահարել 011 514 153 հեռախոսահամարով կամ դիմել ձեր վարչական շրջանի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժին։
Կարդացեք հոդվածը` English