Երևան

Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում երկու ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում երկու ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 24-ին, ժամը 03:19-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ ավտոտնակում այրվում է երկու ավտոմեքենա։

Ըստ աղբյուրի՝ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:49-ին, մարվել՝ 04:42-ին: Այրվել են «Lexus» մակնիշի մեկ ավտոմեքենա և «Lexus» մակնիշի մեկ այլ ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ, ինչպես նաև՝ կենցաղային իրեր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում