Երևան

Սարյանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են հյուրասենյակն ու պատշգամբը

1 րոպեի ընթերցում

Սարյանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են հյուրասենյակն ու պատշգամբը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Սարյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են հյուրասենյակն ու պատշգամբը՝ գույքով (ընդհանուր՝ մոտ 33 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 30 քմ)։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Փրկարար ծառայությունից: 

Ավելի վաղ ՓԾ-ից տեղեկացրել էին, որ նոյեմբերի 15-ին ժամը 08:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 1ա շենքի բնակարաններից մեկում (մոտ 90 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։49-ին, մարվել՝ 09։56-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում