Երևան

Երևանում մոտ 30 քմ շինությունում հրդեհ է բռնկվել. կա տուժած

1 րոպեի ընթերցում

Երևանում մոտ 30 քմ շինությունում հրդեհ է բռնկվել. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 6-ին ժամը 23։02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Վստրեչի» կամրջի տակ այրվում են ծառեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է մոտ 30 քմ շինությունում։ Տուժած Ա․ Հ․-ն  ձեռքի հատվածում ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։32-ին, մարվել՝ նոյեմբերի 7-ին ժամը 00։21-ին։ Այրվել են շինության փայտե կառուցատարրերը և տանիքը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում