Երևանի թիվ 113 դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ն. Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոցում նոյեմբերի 5-ին ժամը 12:00-ին անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ ուսումնավարժության ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: