1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 30-ին, ժամը 15:20-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի բնակարաններից մեկի խոհանոցում (մոտ 10 քմ)։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին, մարվել՝ 15։53-ին։ Մասամբ այրվել են խոհանոցի գույքը և կենցաղային իրեր։