Երևան

Արարատյան փողոցում բնակարանի հրդեհի հետևանքով 89-ամյա քաղաքացի է տուժել

1 րոպեի ընթերցում

Արարատյան փողոցում բնակարանի հրդեհի հետևանքով 89-ամյա քաղաքացի է տուժել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 29-ին, ժամը 15:08-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 62/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 7-րդ հարկի միջանցքում գտնվող խորդանոցում. կա տուժած։

Նշվում է, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել են խորդանոցի գույքը և կենցաղային իրեր։

Փրկարարները քաղաքացի Գ. Զ.-ին (ծնված 1935 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում