Հրշեջները մարել են Նորաշեն թաղամասի շենքերից մեկի երեք բնակարան ընդգրկած հրդեհը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 28-ին, ժամը 15։42-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել 15-րդ հարկի բնակարաններից մեկում և տարածվել դեպի 16-րդ հարկի երկու բնակարան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:39-ին, մարվել՝ 16։50-ին:

Նշվում է, որ այրվել են 15-րդ հարկի բնակարանի հյուրասենյակը (մոտ 20 քմ), բաց պատշգամբը (մոտ 5 քմ) և շքամուտքը (մոտ 6 քմ)՝ գույքով, 16-րդ հարկի բնակարաննեից մեկի պատշգամբը (մոտ 5 քմ)՝ գույքով, հյուրասենյակի պատուհանը և դուռը (մոտ 2 քմ), ջերմահարվել՝ կենցաղային տեխնիկա, մյուս բնակարանում այրվել է արտաքին պատին ամրացված օդորակիչը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա